1073 դիտում
18:42 24-09-2014
Բան Կի Մունը աշխարհում առկա փախստականների թիվը համեմատելի է համարում Երկրորդ համաշխարհայինից հետո փախստականների իրավիճակի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ներկայումս աշխարհում առկա փախստականների թիվը համեմատելի է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախստականների իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մունն այդ հայտարարությունն արել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի «նախարարական շաբաթվա» բացման ժամանակ: Նրա խոսքերով՝ ավելի վաղ ՄԱԿ-ը չի ստացել անհապաղ օգնության մասին այդչափ քանակությամբ դիմումներ.
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չեն եղել այսպիսի քանակությամբ փախստականներ, հարկադիր վերաբնակներ ու ապաստան փնտրողներ»:
2013 թվականի համար ՄԱԿ-ի հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է 2014 թվականի հունիսին, աշխարհում փախստականների թիվը հասել է 51.2 միլիոն մարդու: Զեկույցում ընդգծվում է, որ այդ թիվը համադրել է այնպիսի երկրների բնակչության թվին, ինչպիսիք են Իսպանիան, ԿԺԴՀ-ը կամ ՀԱՀ-ը:
Կազմակերպության զեկույցում նշված է, որ այդ խնդիրը չունի հումանիտար լուծում, որ անհրաժեշտ է քաղաքական լուծում, որը վերջ կդնի գոյություն ունեցող հակամարտություններին:
Նմանատիպ նյութեր
4813 դիտում
19:56 24-01-2018
Բանակի ներկայիս հզորությունը 2016 թվականի մարտունակության հետ համեմատելի չէ. Լևոն Մնացականյան
1427 դիտում
17:37 02-05-2014
Բան Կի Մունը դադարեցրել է Ասադի հետ ուղիղ շփումը
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ