Եվս մեկ ուժգին երկրաշարժ է նախօրեին տեղի ունեցել Չիլիում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,5 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ առափնյա Կոկիմբոյից ոչ հեռու, որտեղ նախորդ շաբաթ գրանցվեց հզոր՝ 8,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Առայժմ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: