Ուկրաինան պատրաստ չէ անդամակցելու ՆԱՏՕ-ին. Պորոշենկո
Ուկրաինան դեռևս պատրաստ չէ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուկրաինայում բարեփոխումներն 99%-ով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն ո'չ մենք, ո'չ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չենք միանալու»,- ասել է Պորոշենկոն: