Ուկրաինան պատրաստ չէ անդամակցելու ՆԱՏՕ-ին. Պորոշենկո
Ուկրաինան դեռևս պատրաստ չէ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու: Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Միայն այն ժամանակ, երբ մենք Ուկրաինայում բարեփոխումներ կիրականացնենք և մեր երկիրը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, այն ժամանակ կհարցնենք բնակչությանը՝ արդյո՞ք նա ցանկանում է միանալ դաշինքին»,-ասել է Պորոշենկոն:
Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ից տեխնիկական ռազմական օգնություն կստանա: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր երկիրը հստակ գիտակցում է, որ Եվրամիությունը Ուկրաինա զորք չի ուղարկի:
«Մեզ միայն ռազմտեխնիկա է պետք»,-աել է Պորոշենկոն: