6-7 տարի կպահանջվի` բարեփոխումների և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ 6-7 տարի կպահանջվի այն բանի համար, որպեսզի բարեփոխումներ անցկացվի և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի:
«Մենք աշխատում ենք, որպեսզի բարեփոխումներ իրականացնենք տնտեսական, սոցիալական և ադմինիստրատիվ տեսանկյունից: Դա երկար աշխատանք կլինի, գործընթացը կտևի մինչև 6-7 տարի: Այն բանից հետո, երբ պատրաստ կլինենք, հանրաքվե կանցկացնենք, որպեսզի պարզենք, թե արդյոք ուկրաինացիները ցանկանում են անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին», - ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այս մասին հայտարարել է Պորոշենկոն: