ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 22-ին դիտարկում կանցկացնի շփման գծում
ԵԱՀԿ դիտորդները պատրաստվում են սեպտեմբերի 22-ին հակամարտ զորքերի շփման գծում դիտարկում անցկացնել: Այդ մասին հայտնում է oxu.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Դիտարկումը հայկական կողմից կանցկացնեն ԵԱՀԿ գլխավոր նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիեր Սվեդբերգը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ կանցկացնեն ԵԱՀԿ գլխավոր նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլլերը: