Հունվարի 23-ին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, ԵԱՀԿ-ը պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ-ի և Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Ֆիզուլի-Հորադիզ հատվածում:
ԼՂՀ պաշտպանական դիրքերից դիտարկումը անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:
Ադրբեջանական կողմից դիտարկում կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի օգնական Եվգենի Շարովը և Պետեր Շվեդբերգը: