Փետրվարի 18-ին ԵԱՀԿ-ը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում դիտարկում կանցկացնի:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ դաշտային հրամանատարներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը:
Ադրբեջանական կողմից Թերթերի-Ագդեր շրջանում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային հրամանատար Իրժի Աբերլեն և անձնական ներկայացուցիչ Ուիլյամ Փրայորը: