Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մարտի 19-ին դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում (Աղդամի շրջանի Միրաշալլի գյուղի ուղղությամբ):
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և դաշտային օգնական Ժիրի Աբեռլեն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Շվեդբերգը: