Իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը երեկ հայտարարեց Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին, պատմել է դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ փոխհարաբերությունների մասին:
«Թիմակիցների հետ Կասիլյասը իրեն լավ էր պահում, կոռեկտ, բայց մարզչական շտաբի հետ` ոչ այնքան:
Երբ ես ֆուտբոլիստներին հաղորդագրություն ուղարկեցի, որ հեռանում եմ հավաքականից, ապա բոլորին գրել եմ, բացի` Իկերից: Նա շատ վատ էր վերաբերվում ինձ, և իմ օգնականներին: Մնացածների հետ Կասիլյասը իրեն իդեալական էր պահում: Նրա չարությունն ինձ էր ուղղված:
Սակայն ես հիասթափված չեմ Կասիլյասից: Ես նրան շատ բարձր եմ գնահատում: Հիշում եմ, որ Իկերի հետ ծանոթացա, երբ նա 9 տարեկան էր», ասել է Դել Բոսկեն: