Ռուսաստանն ու Ճապոնիան վերականգնում են 4 կղզիների վիճարկելի հարցով բանակցությունները
Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիշիդան հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Քննարկվելու են Երկրորդ աշխարհամարտից հետո Խաղաղ օվկիանոսի 4 կղզիներին տնօրինելուն առնչվող հարցեր, քանի որ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ կղզիներին ինքը պետք է տնօրինի:
Նախորդ ամիս Ճապոնիան իր բողոքն էր հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ 4 կղզիներից Իտուրուլ կղզի այցելության հետ կապված, որը Ռուսաստանում անվանում են Կուրիլյան կղզիներ: