211652_close_icon

Հյուսիսային Կորեան խոստացել է կրակել հարավկորեական նավերի վրա, եթե նրանք հայտնվեն վիճարկելի ջրային տարածքում

views-count1692 դիտում article-date 11:39 28-05-2016
Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստացել են կրակ բացել հարավկորեական նավերի վրա, եթե վերջիններս հատեն Դեղին ծովի վիճարկելի ջրային տարածքը, որի սահմանազատման հարցը երկար ժամանակ է, լուծում չի ստանում, հաղորդում է Xinhua գործակալությունը: Հայտարարությունն արել է Հյոիւսիսային Կորեայի բանակի գլխավոր շտաբի հրամանատարը այն բանից հետո, երն նշված հատվածում հայտնվեցին հարևան երկրի ձկնորսական նավակները: Հյուսիսկորեական իշխանությունները դա անվանեցին «անկհայտ անխելքություն՝ ռազմական սադրանքով, որն իր մեջ կրում է դիտավորյալ և չարամիտ ծրագիր՝ Կորեական թերակղզում լարվածության սրացման միտումով»:

Նմանատիպ նյութեր