Իրանի հետ բանակցություններում 2 վիճարկելի, կարևոր հարցեր են մնում. Գերմանիայի ԱԳ նախարար
Իրանի հետ ապագա համապարփակ համաձայնագրի կնքման հետ կապված վիճարկելի հարցերը վերաբերում են վերահսկման մեխանիզմներին և պատժամիջոցների չեղարկման ժամկետին, գերմանական ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են:
«Մենք պետք է երաշխավորենք, որ պարտավորությունները, որոնք ստանձնում է Իրանը և կատարում, կուղեկցվեն թափանցիկությամբ, և մենք հնարավորություն կունենանք վերահսկողություն սահմանել: Դա առանձին մի հարց է, որի համար դեռ պայքարում ենք:
Մյուս հարցն այն է, թե ինչ աստիճանով և ժամանակային ինչ կտրվածքով կհանվեն պատժամիջոցները, եթե Իրանը կատարի իր պարտավորությունները»,-ընդգծել է նա: