Ճապոնիայի վարչապետ Սինձե Աբեն հայտարարել է Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների վերադարձման շուրջ բանակցություններ սկսելու և խաղաղ պայմանագիրկնքելու Ճապոնիայի մտադրության մասին:
«Ես այդ ուղղությամբ կայուն բանակցություններ կվարեմ»,-ասել է նա և հավելել, որ երկու երկրների միջև կնքված պայմանագրի չեղարկումը նորմալ չէ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուրիլյան կղզիները ներառվեցին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Մինչ օրս Ճապոնիան վիճարկում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Խաբոմաի կղզիների պատկանելույան հարցը: