211652_close_icon
views-count3206 դիտում article-date 10:15 19-09-2015

Ռուբիկ Հակոբյանը կուսակցությունից դուրս գալով իր ապագայի հարցերն է լուծում. Սաֆարյան. «ՀԺ»

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշման վերաբերյալ, «Հայկական ժամանակ»-ին ասել է, որ այդպիսով Հակոբյանը փորձում է լուծել իր ապագայի խնդիրները ու իր համար տեղ ապահովել 2017-ին ձեւավորվող խորհրդարանում: «Բոլորը քաջ գիտակցում են, որ հաջորդ ընտրություններին քիչ է մնացել եւ փորձում են նոր տեղ գտնել: Ռուբեն Հակոբյանին ես քաղաքականության մեջ չեմ համարում պրիմիտիվ մարդ....եթե պրիմիտիվ մարդ համարեի, կհավատայի իր ասածին, որ հակասություններ կան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ արտաքին ու ներքին հարցերում, ես այդ կարծիքին չեմ: Հակոբյանը շատ լավ էլ գիտի, որ ինքը շատուշատ հարցերում մի կերպ է մտածում, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը՝ բոլորովին ուրիշ կերպ: Այնպես որ՝ այստեղ խնդիրը առաջիկայում ձեւավորվող խորհրդարանում տեղ ունենալն է ու իր փաստարկները դուրս գալու վերաբերյալ համոզիչ չեն»,-ասել է Սաֆարյանը

Նմանատիպ նյութեր