211652_close_icon
views-count1563 դիտում article-date 11:33 23-05-2014

Ռուբիկ Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին նմանեցրեց Գևորգ Մարզպետունուն

Քառյակն իր քվեարկությամբ խստապահանջ եւ ականջալուր է, քանի որ կառավարության ծրագիրը, ըստ էության, այս համակարգում որեւէ մեխանիզմ, հնարավորություն չի ստեղծում, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նրա խոսքով, եթե վարչապետը գար եւ ասեր՝ եկեք միասին համագործակցենք, այսպիսի հարթություն եմ ստեղծում, իրենք այլ կեցվածք կդրսեւորեին: «Այս առումով շատ իրատեսական էր, որ 4 քաղաքական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը եւ ավելացրեց, որ շարունակելու են խստապահանջ լինել եւ հետեւել կառավարության գործունեությանը: Հարցին, թե ինչու է Հովիկ Աբրահամյանին համեմատել Գեւորգ Մարզպետունու հետ, ասաց. «Կարծում եմ, որ «Գեւորգ Մարզպետունի»-ն բոլորդ կարդացել եք եւ այնտեղ ենթավերնագիր էլ կա, որ մի ծաղկով գարուն չի գա: Ես դա նկատի ունեի»: Նա նաեւ ավելացրեց, որ երեկ կառավարության ծրագրի քվեարկությանն ավելի քիչ պատգամավորներ են եղել, քան քվեարկության արդյունքներն են եղել, այն է՝ խորհրդարանում «կողմ» ձայների թիվը չի համապատասխանում ներկա պատգամավորների թվին. պատգամավորներն ավելի քիչ են եղել, եւ ներկաները քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն:

Նմանատիպ նյութեր