Այսօր «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի է նշանակվել Ռոման Գուրամի Ասխաբաձեն:
«Ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել մի ակումբում, որն իր առջև երկարաժամկետ լուրջ նպատակներ է դնում: Ամենօրյա աշխատանքի շնորհիվ բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի ակումբը նկատելի արդյունքների հասնի ոչ միայն կարճաժամկետ մրցաշարային արդյունքների իմաստով: Իմ աշխատանքի հիմքում կլինի նաև ակումբի ակադեմիայի զարգացումն ու ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»,- ակումբի մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում ասել է Ռոման Ասխաբաձեն:
Ռոման Ասխաբաձեն ֆուտբոլում աշխատելու բազմամյա փորձ ունի: 2013-2015 թվականներին զբաղեցնում էր Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրենի պաշտոնը: