Պերմյակովին պատրաստվում են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը կենթարկվի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ավետիսյանների հարազատները։
Նրանք նշեցին, որ նախնական տեղեկություններով՝ Պերմյակովը փորձաքննության կենթարկվի վաղը։ Միաժամանակ նշեցին, որ իրենք պահանջելու են ամենախիստ պատիժը, քանի որ կատարվածը, ըստ նրանց, ոճրագործություն էր, ոչ թե հոգեկան շեղման արդյունք։
Հիշեցնենք, որ Վ. Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքի անդամների [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանությունը [/url]կատարել էր այս տարվա հունվարի 12-ին: Ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով, սակայն, օրեր անց մահացել էր հիվանդանոցում: