Չեմպիոնների լիգա. Մեսին այսօր հերթական ռեկորդը կսահմանի
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի գործող չեմպիոն «Բարսելոնային»:
Այս հանդիպումը կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսիի համար կդառնա 100-րդ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
28-ամյա արգենտինացին կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հաղթահարել է 100 հանդիպման սահմանը:
Մեսին Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է 2004 թվականին և դրանից հետո 11 անգամ մասնակցել մրցաշարին:
Ուշագրավ է, որ անցած 99 խաղերում Մեսիի՝ գոլ-գոլային փոխանցում ցուցանիշով աչքի է ընկել ուղիղ 99 անգամ, որոնցից 77-ը գոլ, 22-ը՝ գոլային փոխանցում:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: