Մեսին Չեմպիոնների Լիգայում գերազանցեց Ռաուլի ռեկորդը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում խփեց իր 54-րդ գնդակը` գերազանցելով Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը:
Մեսին աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/02/100060/]խաղում [/url](1:3): Ընդ որում, այդ հանդիպումը արգենտինացու համար դարձավ 100-րդը Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
Ընդհանուր առմամբ Մեսին Եվրագավաթներում 89 գոլ է խփել և այդ ցուցանիշով զիջում է միայն «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն իր ակտիվում ունի 95 գոլ: