211652_close_icon
views-count2095 դիտում article-date 14:38 15-09-2015

Իրանում 2 կլանների միջև արյունալի բախում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Իրանի Խուզեսթան նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել 2 կլանների ներկայացուցիչների միջև: Այդ մասին տեղեկացնում է bultanews-ը: Փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ: Կոնֆլիկտը կողմերի միջև շարունակվում է վաղուց: Պատճառը հողատարածքներն են, որոնք մեկը մյուսին չեն զիջում, սակայն նման մեծ մասշտաբի բախում դեռևս չէր եղել: Սպանվածների և վիրավորների ճշգրիտ թիվը հայտնի չէ: Միջադեպի վայր են ժամանել ոստիկաններն ու անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Կան ձերբակալվածներ:

Նմանատիպ նյութեր