4145 դիտում
12:56 22-09-2018
Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ
Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, հայտնում է [url=https://www.presstv.com/Detail/2018/09/22/574848/Iran-Ahvaz-terrorist-attack]Press TV[/url] հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է մի քանի մարդ, զոհերի թիվը չի հստակեցվում: Իրանական Թասնիմ գործակալությունը, սակայն, հաղորդում է, որ զոհվել է առնվազն 8 մարդ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ:
Հաղորդվում է 7-ից 20 վիրավորի մասին: Նշվում է նաև, որ ոչնչացվել է 2 գրոհային:
Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին:
Նմանատիպ նյութեր
10096 դիտում
10:17 24-09-2018
Իրանում սուգ է հայտարարված զորահանդեսի ժամանակ ահաբեկչությունից զոհվածների հիշատակին
3214 դիտում
19:21 01-10-2022
Ահաբեկչություն Իրանում․ կան տասնյակ զոհեր
2095 դիտում
14:38 15-09-2015
Իրանում 2 կլանների միջև արյունալի բախում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Այս բաժնից
673 դիտում
21:10 02-05-2024
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
499 դիտում
20:03 02-05-2024
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
523 դիտում
19:19 02-05-2024
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը