Շախմատի աշխարհի գավաթ. Հայկական արմագեդոն Բաքվում
Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը նվաճեցին հաջորդ փուլի ուղեգրեր: Պայքարից դուրս են մնացել Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:
1-ին փուլում հայ շախմատիստների արդյունքները հետևյալն էին՝
Արոնյան – Վիկենդելլեր 2 – 0
Մելքումյան – Կամսկի 1.5 : 0.5
Տեր-Սահակյան – Վիտյուգով 1.5 : 2.5
Հակոբյան – Լազնիչկա 0.5 : 1.5
Սևյան – Ռաջաբով 1 : 3
Սարգսյան – Բարտել 4.5 : 4.5 (լրացուցիչ հանդիպումները տեղափոխվել են մինչև մահվան պարտիա՝ արմագեդոն, որտեղ Գաբրիելին բաժին են հասել սև խաղաքարերը, և քանի որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել է հայ շախմատիստը): Նշենք, որ սա մրցաշարի միայն զույգն էր, որի հաղթողը ճանաչվեց արմագեդոնի շնորհիվ: Պարտիան կարող եք ստերև տեսնել:
Նշենք, որ նաև Սարգսյան-Բարտել մրցավեճը վերջինն էր մնացել մրցաշարի 1-ին փուլի բոլոր 128 մրցավեճերից: Մինչև արմագեդոնի փուլը Բաքվից ուղիղ հեռարձակում էր ընթանում: Սակայն երբ ասպարեզում մնացին միայն Սարգսյանն ու Բարտելը, հեռարձակումը դադարեցվեց՝ ի զարմանս շախմատային մեկնաբանների:
Ինչևէ, այսօր մեկնարկում են 2-րդ մրցափուլի 1-ին պարտիաները: Մեր շախմատիստների մրցակիցները կլինեն՝
Լևոն Արոնյան – Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա)
Գաբրիել Սարգսյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Հրանտ Մելքումյան – Պերես Դոմինգես (Կուբա)