Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. 1-ին փուլը հաջող սկսվեց հայ շախմատիստների համար
Բաքվում կայացան Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլի առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/11/64597/]հանդիպումները[/url]:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով վստահ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/11/64627/]հաղթանակ[/url] տարավ լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելլերի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց լեհ մատեուշ Բարտելի հետ: Հաճելի անակնկալ մատուցեց Հրանտ Մելքումյանը, որը սևերով հաղթեց հանրահայտ ամերիկացի գրոսմայստեր Գատա Կամսկիին:
Չափազանց հետաքրքիր և դրամատիկ ընթացք ունեցավ Սամվել Տեր-Սահակյանի պարտիան՝ ռուսաստանցի հայտնի շախմատիստ Նիկիտա Վիտյուգովի հետ: Հայ շախմատիստը ուներ առավելություն, սակայն ցայտնոտում մի շարք սխալների պատճառով հայտնվեց ծանր դրության մեջ: Սակայն նրա մրցակիցն էլ ամենակարևոր պահին սխալ թույլ տվեց և բաց թողեց հաղթանակը՝ ոչ-ոքի:
Նշենք, որ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը սևերով կարողացավ ոչ-ոքի անել մրցաշարի հավակնորդների մեկը համարվող ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:
Լևոն Արոնյան (2765) – Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453)՝ 1:0
Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631) – Գաբրիել Սարգսյան (2673)՝ ոչ-ոքի
Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670) – Հրանտ Մելքումյան (2633)՝ 0:1
Սամվել Տեր-Սահակյան (2601) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719)՝ ոչ-ոքի
Վաղը՝ սեպտեմբերի 12-ին, կկայանան պատասխան հանդիպումները: