2843 դիտում
13:59 12-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ, 1-ին փուլ, ուղիղ միացում
Այսօր Բաքվում կայանում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ի փուլի պատասխան հանդիպումները:
Նշենք Հայաստանի շախմատիստների մասնակցությամբ պարտիաները.
Միքայել Վիդենկելլեր (Լյուքսեմբուրգ, 2453) - Լևոն Արոնյան (2765), առաջին հանդիպումը՝ 0:1:
Գաբրիել Սարգսյան (2673) - Մատեուշ Բարտել (Լեհաստան, 2631), առաջին հանդիպումը՝ 0:5-0,5
Հրանտ Մելքումյան (2633) - Գատա Կամսկի (ԱՄՆ, 2670), առաջին հանդիպումը՝ 1:0
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719) - Սամվել Տեր-Սահակյան (2601) – Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան, 2719):
Մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը: Երեկ Հակոբյանի սպիտակներով, իսկ Սեւյանը՝ սեւերով, ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Չեխիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ Լազնիչկայի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
Հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3864 դիտում
13:55 14-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. 2-րդ փուլ. ուղիղ միացում
3289 դիտում
13:59 15-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. 2-րդ փուլ. ուղիղ միացում
3404 դիտում
14:07 16-09-2015
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյան-Արեշչենկո. լրացուցիչ փուլ. ուղիղ միացում, թարմացվում է
Այս բաժնից
2932 դիտում
20:17 04-11-2024
Ավելացված ժամանակ․ VAR համակարգ. Բարեփոխում, թե՞ չարիք