Քիշնևում նոր բողոքի ակցիա է սկսվում
Քիշնևի կենտրոնում «Արժանապատվություն և արդարություն» շարժման ցուցարարները նոր զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ կոռուպցիայի: Այս պահին ցուցարարների թիվը գերազանցում է 15 հազարը: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվականը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը և 2016-ի մարտից ոչ ուշ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Բողոքողները հարյուրավոր վրաններ էին դրել կենտրոնական հրապարակում և հայտարարել, որ այն չեն լքի, մինչև չպատժվեն երկրի բանկերից 1 մլրդ դոլարի անհետացման մեղավորները:
Նշենք, որ ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով իջեցրել էին հացի, լույսի և գազի գները:


