1114 դիտում
13:29 21-08-2014
ԵՄ-ի բոլոր անդամ երկրների արտգործնախարարներն առաջին անգամ կհավաքվեն Քիշնևում
Publika.md-ն հաղորդում է, որ ԵՄ-ի անդամ բոլոր երկրների արտգործնախարարներն առաջին անգամ հավաքվելու են Քիշնևում: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 1-ին և խորհրդանշելու է ԵՄ-ի ու Մոլդովայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
Այս մասին հայտարարել է Ռումինիայաի արտգործնախարար Տիտուս Կոռլեցյանը: Նրա խոսքերով՝ հանդիպումն անցկացվելու է Ռումինիայի ու Ֆրանսիայի նախագահությամբ, որ իրենց հաջողվել է եվրոպացի նախարարներին համոզել այդ հանդիպումը Քիշնևում կազմակերպելու հարցում: Նա հավելել է, որ սովորաբար նման հանդիպումներն անցկացվում են կա՛մ Բրյուսելում՝ ԵՄ-ի շտաբ-բնակարանում, կա՛մ էլ Լյուքսեմբուրգում: Ռումինիայի արտգործնախարարը հավելել է, որ այդ հանդիպմանը նախորդելու է «Արևելյան գործընկերության» երկրներից Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի նախարարների հանդիպումը: Այդ երեք երկրները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր են ստորագրել հունիսի 27-ին:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
14:34 23-03-2023
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում
2908 դիտում
10:37 19-06-2019
ՀՔԾ-ն կլուծարվի․ կոռուպցիայի հարցերով զբաղվող բոլոր մարմինները կհավաքվեն մի կառույցում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2287 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1555 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է