Իսպանիայի առաջնություն. Գրիզմանը «Ատլետիկոյին» հաղթանակ պարգևեց. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:
Հանդիպման հերոսը դարձավ մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որն էլ դարձավ երկու գոլերի հեղինակը:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 12 միավոր և հավասարվեց առաջատարին՝ «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ատլետիկո» - «Խետաֆե»՝ 2:0
Գրիզման, 4, 90