Իսպանիայի գավաթ. «Բարսելոնա»-ն 8 գոլ խփեց «Հուեսկա»-ի դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ. տեսանյութ
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակում «Բարսելոնա»-ն ոչ ֆուտբոլային հաշվով պարտության մատնեց իսպանական ցածրագույն դիվիզիոններից մեկում հանդես եկող «Հուեսկա»-ին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ: Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պեդրո Ռոդրիգեսը:
«Բարսելոնա» - «Հուեսկա»՝8:1
Գոլեր՝ Պեդրո 20՛, 26՛, 43՛, Սերխի Ռոբերտո 29՛, Ադրիանու 68՛, Տրաորե 78՛, Ռամիրես 83՛ - Կառլոս Դավիդ 86՛
[b]«Բարսելոնա»-ն հանդես եկավ հետևյալ կազմով՝
[/b]
Մասիպ – Մոնտոյա, Մասկերանո (Դուգլաս 46՛), Բարտրա, Ադրիանու, Ինյեստա, Սերխի ռոբերտո, Սամպեր, Պեդրո (Ռամիրես 46՛), Ռաֆինյա, Էլ-Հադդադի (Տրաորե 74՛)