Ուղիղ 12 տարի առաջ Մեսին խփեց իր առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուղիղ 12 տարի առաջ` 2005թ. մայիսի 1-ին, Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում 17-ամյա Լեո Մեսին «Բարսելոնայի» կազմում իր 9-րդ պաշտոնական խաղում` Ռոնալդինյոյի անզուգական փոխանցումից հետո գրավեց «Ալբասետեի» դարպասը: Դա նրա առաջին գոլն էր կատալոնացիների կազմում:
Այդ մրցաշրջանում «Բարսելոնան» 6 տարվա ընթացքում առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց: Մեսին ներկայումս «Բարսելոնայի» կազմում դարձել է 345 գոլի հեղինակ: