Պայթյուն` Հնդկաստանի ռեստորաններից մեկում. կա 104 զոհ. ֆոտոշարք, տեսանյութ
Հնդկաստանի խոշոր ռեստորաններից մեկում, որտեղ նախաճաշելիս են եղել դպրոցականները` պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 104 զոհ կա:
Այս մասին հայտնում է BBC-ն:
Մոտ 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Պայթյունը ոչնչացրել է ռեստորանը, ինչպես նաև մերձակա 3 տուն:
Ըստ նախնական տվյալների՝ պատճառը գազի պայթյունն է եղել: