211652_close_icon
views-count3087 դիտում article-date 19:00 13-09-2015

Լուսնի այն կողմում դեռ խավար է

«Իմպի Բարբիքենը, կապիտան Նիկոլը և Միշել Արդանը փորձում են լուսին թռչել հսկայական հրանոթից արձակված արկով: Հսկայական հրանոթից արձակվելուց հետո Բարբիքենը, Նիկոլը ու Միշել Արդանը հասնում են լուսին, որի շուրջ պտտվում են 5 օր: Թռիչքից ընդամենը մի քանի րոպե հետո ոչ մեծ, պայծառ ասուպ է անցնում հրթիռից մի քանի հարյուր յարդ հեռավորությամբ, բայց բարեբախտաբար այն շրջանցում է հրթիռը: Երկրի ձգողության շնորհիվ արկը դառնում է նրա 2-րդ արբանյակը: Ինչպես պարզվում է հետո, լուսնի գրավիտացիոն ուժը ստիպում է շեղվել ընտրված երթուղուց ու գնալ լուսնի ուղեծրով: Նպատակակետին մոտենալով՝ ճանապարհորդները սկսում են հեռադիտակով ուսումնասիրել այն: Շուտով նրանք հայտնվում են լուսնի խավար կողմում ու սառնամանիքի մեջ են ընկնում: Ավելի ուշ հարավային կիսագնդում հերոսները տեսնում են հրաբուխներ ու հարթավայրեր: Ուղևորները եզրակացնում են, որ լուսինը բնակեցված չէ, բայց նախկինում այստեղ ապրել են կենդանի օրգանիզմներ, որոնք հնարավոր է նման են եղել մարդկանց: Ավելի ուշ ջոկատը սկսում է շարժվել լուսնից մի կողմ, դեպի «մեռած կետ» (տեղը, ուր լուսնի ու երկրի ձգողության ուժերը հավասարվում են): Ջոկատը սկսում է ընկնել Երկրի վրա 160.000 մղոն հեռավորությունից: Չորս օր հետո ԱՄՆ-ի ВМС հետազոտական կայանի անձնակազմը նկատում է ասուպի անկում լուսնից ծով: Այդ ասուպը իրականում այն նույն ջոկատն էր: Նրանք վայրէջք են կատարում ծովում և մի քանի օր տևած փրկարարական միջոցառումներից հետո փրկվում են:» Ժյուլ Վեռնի «Լուսնի շուրջը» արկածային վեպի հերոսները կասկածի տակ են առնում այն հիպոթեզը, թե լուսնի հակառակ կողմում խավար է: Որոշում են ստուգել: Վեպում արված նկարագրություններից մի քանիսը հետագայում հաստատվել են տիեզերքի գիտական ուսումնասիրությունների արդյունքում: Սակայն առավել ուշագրավ է այն, որ վեպի հերոսները Լուսին են թռչում սեփական նախաձեռնությամբ՝ խնդիր ունենալով ուսումնասիրել խավարը և այդպիսով՝ խորհրդանշականորեն ցրել այն: Այսպիսի գրական ստեղծագործությունները խթանել են գիտատեխնիկական հեղափոխությունը: Իսկ Ֆրանսիան մեծ և հեղինակավոր տերություն է դարձել ոչ միայն Ֆրանսիական Մեծ հեղափոխության ձեռքբերումների, այլև Ժյուլ Վեռնի արկածային վեպերի շնորհիվ, որոնք մեծապես ազդել մարդկության զարգացման վրա և որոշակիորեն ցրել միջնադարյան խավարը, որի մեջ խարխափում էր մարդկությունը հազարավոր տարիներ: Այսօր գրողների մեծ մասին ամենևին չի հետաքրքրում, որ Լուսնի այն կողմում դեռ խավար է: Նրանք անդրադառնում են միջանձնային, հոգեբանական խնդիրներին և շատ քիչ են ստեղծում խավարը ցրելու վճռականությամբ հերոսներ: Նաև այդ պատճառով գրականությունն այսօր խորը ճգնաժամի մեջ է, որից դուրս գալու համար պետք են ոչ միայն Իմպի Բարբիքեն, կապիտան Նիկոլ և Միշել Արդան, այլև նրանց մասին գրող: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր