7490 դիտում
18:50 15-02-2019
«Չլիներ քո պոեզիան, շատ խավար կլիներ մեր երկիրը». Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան, շատ խավար կլիներ մեր երկիրը»: Ավետիք Իսահակյան
Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում փետրվարի 12-ին տեղի ունեցավ [url=https://www.facebook.com/hrachuhi.nersesyanh/videos/144131103276689/?permPage=1]գրական- երաժշտական ցերեկույթ[/url]` նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակին: 10-6,11-5-րդ դասարանների սովորողները ներկայացրին բանաստեղծուհու կյանքի անցած ուղին, հնչեցին բանաստեղծություններ, երգեր:
1919 թվականի հունվարի 20-ին Երևանում Վանից գաղթած ընտանիքում է ծնվել մեծանուն կին պոետ Սիլվա Կապուտիկյանը:
Մտորելով իր անցած ուղու և ճակատագրի մասին` Կապուտիկյանը մի բանաստեղծության մեջ գոհունակության և դժգոհության մի խառը զգացումով գրել է.
[b]Անարգել եղավ ուղին իմ երգի,
Ամաչելու չափ հեշտ ու հաշտ եղավ.
Թե մի շիթ հասավ ինձ դառը խոսքի,
Գովքը ինձ վրա անձրևով տեղաց:
[/b]
20-րդ դարի ամենասիրված պոետներից է Սիլվա Կապուտիկյանը: Տաղանդավոր երգահանները սիրում էին նրա բանաստեղծությունները, լսում էին դրանց մեղեդին և դարձնում հրաշալի երգեր, որոնք սիրված են հանրության կողմից:
Ցերեկույթը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրաչուհի Ներսեսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1800 դիտում
18:10 29-11-2019
Մայր Աթոռում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
868 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1321 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան