37903 դիտում
21:28 12-09-2015
Խոշոր հրդեհ Երևանում. Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. Կրակն ու ծուխը դժվարություններ են առաջացնում հրշեջների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում գտնվող «Կոլիի գոմեր» կոչվող տարածքում գտնվող խոտի հակերի պահեստարանում խոշոր հրդեհ է առաջացել, ինչի հետևանքով հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 9-րդ, 8-րդ, 45-րդ, 11-րդ, 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկով: Արդեն 3 ժամ է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ, սակայն չեն կարողանում հանգցնել այն, քանի որ նախ՝ խոտի չոր հակերը վայրկյանների ընթացքում կրակի են մատնվում և բացի այդ, իր չար գործն է անում նաև քամին:
Նշված տարածքում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ հրշեջներն էլ այս պահին մասամբ կարողացել են մեկուսացնել խոշոր հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության և «Շտապ օգնության» ծառայության աշխատակիցները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, անասնագոմը պատկանում է Կուլիխան Շաբաբյանին, իսկ հրդեհի պատճառը եղել է էլեկտրացանցի մեղքով, քանի որ էլեկտրալարերը անփույթ ձևով են անցկացվել նշված հատվածում:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+