211652_close_icon
views-count403 դիտում article-date 11:22 28-06-2026

Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթում

Ամփոփվել են Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և, կիսելով 7-11-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 10-րդ տեղը։

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակել է 7 միավոր և, կիսելով 9-19-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 18-րդ տեղը։

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Արմեն Վարդանյանը վաստակել է 7 միավոր և, կիսելով 15-25-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 21-րդ տեղը։

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և, կիսելով 18-31-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 23-րդ տեղը։

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
  • Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)
  • Նարե Իսախանյան՝ 7 միավոր (Ա12)
  • Արմեն Վարդանյան՝ 7 միավոր (Մ12)
  • Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)
  • Դավիթ Մելքոնյան՝ 6.5 միավոր (Մ12)
  • Համլետ Հարությունյան՝ 6 միավոր (Մ12)
  • Գևորգ Աղոյան՝ 6 միավոր (Մ12)
  • Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)
  • Սամվել Մովսիսյան՝ 6 միավոր (Մ10)
  • Էլինա Ռոստոմյան՝ 6 միավոր (Ա8)
  • Անժելա Մարկարյան՝ 6 միավոր (Ա8)
  • Արսեն Բայրամյան՝ 5.5 միավոր (Մ10)
  • Մարկ Ադամյան՝ 5.5 միավոր (Մ8)
  • Էրիկ Թութխալյան՝ 5.5 միավոր (Մ8)
  • Ռուբեն Կայծակյան՝ 5.5 միավոր (Մ8)
  • Արփի Խաչատրյան՝ 5.5 միավոր (Ա8)
  • Գայանե Սառիկյան՝ 5.5 միավոր (Ա8)
  • Յանա Ներսիսյան՝ 5.5 միավոր (Ա8)
  • Արսեն Մանգասարյան՝ 5 միավոր (Մ10)
  • Դավիթ Դալալոյան՝ 5 միավոր (Մ10)
  • Արամ Դանիելյան՝ 5 միավոր (Մ8)
  • Արամ Հեքիմյան՝ 5 միավոր (Մ8)
  • Արեգ Գևորգյան՝ 5 միավոր (Մ8)
  • Անահիտ Մաթևոսյան՝ 5 միավոր (Ա8)
  • Մարկ Մելքոնյան՝ 4.5 միավոր (Մ10)
  • Եվա Ոսկանյան՝ 4.5 միավոր (Ա8)
  • Մարի Պապիկյան՝ 4 միավոր (Ա10)
  • Ալեքս Ավետյան՝ 3.5 միավոր (Մ8)
  • Սոնիա Մակարյան՝ 3.5 միավոր (Ա8)
Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Նմանատիպ նյութեր