211652_close_icon

Հայ շախմատիստների արդյունքները ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 4-րդ փուլի առաջին խաղում

views-count538 դիտում article-date 20:58 11-11-2025
2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերը ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2616) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ:

Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2664) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2728) սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ:

ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2701) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ:

Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր