Bild. «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանին պահելու համար նոր առաջարկ կանի
Այս ամռանը շատ էին խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»: Սակայն թիմի նոր մարզիչ Տոմաս Տուխելը Մխիթարյանին դրսևորվելու հնարավորություն տվեց և հայ ֆուտոլիստը գերազանց օգտվեց դրանից:
Նոր մրցաշրջանի մեկնարկային ութ հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանական Bild-ը հայտնում է, որ «Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ: Ֆուտբոլիստին երկարաժամկետ նոր պայմանագիր կառաջարկվի՝ ավելի բարձր աշխատավարձով: «Բորուսիան» այս քայլին գնում է, քանի որ Մխիթարյանի ծառայություններով այժմ հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:
Նշեենք, որ ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2017 թվականը: