Հենրիխ Մխիթարյանի քույրը Լոնդոնում բնակարան է փնտրում. Sport Bild
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնել է գերմանական Sport Bild-ը:
Պարբերականը հերքել է բրիտանական The Sun-ի տեղեկությունը, թե հայ ֆուտբոլիստը սկսել է Լոնդոնում բնակարան փնտրել:
Գերմանական պարբերականը պարզել է, որ Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկան, որն աշխատում է ՈւԵՖԱ-ում, Լոնդոնում բնակարան է փնտրել ոչ թե եղբոր, այլ` իր համար:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ գործում է մինչև 2017թ. ամառը: