211652_close_icon
views-count1614 դիտում article-date 23:42 23-06-2022

«Բարսելոնան» ևս մեկ առաջարկ կանի Լևանդովսկիի համար

«Բարսելոնան» նոր պաշտոնական առաջարկ է պատրաստում «Բավարիայի» համար՝ կապված հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի հետ։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հավելելով․

«Ժոան Լապորտայի և խաղացողի գործակալի միջև հիանալի հարաբերություններն օգնեցին սպասել ու պահել անձնական պայմաններին վերաբերող բանավոր համաձայնությունը։ Լևանդովսկու համար «Բարսան» միշտ առաջնահերթություն է եղել՝ չնայած «Չելսիի» և ՊՍԺ-ի կողմից հետաքրքրվածությանը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները համաձայնել են 50 մլն եվրո վճարել լեհ հարձակվողի համար, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր