211652_close_icon
views-count1130 դիտում article-date 15:54 11-09-2015

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Հրայր Հովնանյանին

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովնանյան, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք ստեղծել եք մեր ժամանակների ազգային գործչի մի ինքնատիպ տեսակ, ով ամուր շաղկապված է Հայաստանի ու Արցախի ճակատագրին, համահայկական խնդիրներին՝ տարաբնույթ բարեգործական ձեռնարկներից մինչեւ համազգային ծրագրեր, հայկական հարցի արդարացի լուծմանն ուղղված պայքարից մինչեւ ազգապահպանություն: «Հրայր եւ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամ, Ամերիկայի հայկական համագումար, Հայկական ազգային ինստիտուտ. այս կառույցներից ամեն մեկը յուրովի եւ բոլորը միասին խորհրդանշում են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայաստանի հզորացմանը, հայության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայմանն ու հաղթահարմանն ուղղված Ձեր՝ միջազգային ճանաչում ունեցող գործարարի, բարերարի ու հասարակական գործչի գնահատելի եւ անշահախնդիր գործունեությունը, ով իր հոգեւոր ու նյութական կարողություններն ի սպաս է դրել հայրենիքին ու ժողովրդին: Եւս մեկ անգամ շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ արեւշատություն»:

Նմանատիպ նյութեր