947 դիտում
13:34 11-09-2015
ՓՊ-ում քննարկվել են փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քր.գործի հանգամանքները
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում երեկ՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ` Լիանա Բալյանը, Գեղամ Հակոբյանը, ինչպես նաև Նիկոլայ Բաղդասարյանը, Նազելի Վարդանյանը և ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:
Քննարկման արդյունքում մասնակիցներն արձանագրել են, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն, կարևորել են, որ պետք է պարզել, արդյո՞ք դատարանը սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել է ապացույցը չհրապարակելու և այդ մասին փաստաբանին տեղեկացնելու համար:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլայ Բաղդասարյանի կողմից լրացուցիչ ներկայացվող նյութերին (դատական նիստի ձայնագրությանը) ծանոթանալուց հետո:
Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
6098 դիտում
10:01 18-05-2019
Փաշինյանն այս գործի քավորն է. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
730 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1156 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1066 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի