«Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու». Կաշառք վերցնելու պատճառով պաշտոնից ազատվածը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ի տնօրեն. ԼՈւՐԵՐ.com
Ինչպես հայտնի է, ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ-ի աշխատակիցները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանի հետագա պաշտոնավարման համար։ Ընկերության հիմնադիրներ Ալիկ և Գուրգեն Զաքարյան եղբայրները նրանից պահանջել էին 30%-ով կրճատել կամ աշխատակիցներին, կամ էլ վերջիններիս աշխատավարձերը։ Սակայն քանի որ Ղլեչյանը դեմ էր գնացել պահանջին՝ Զաքարյան եղբայրները որոշել էին դադարեցնել նրա պաշտոնավարումը, որից հետո պարզվեց, որ նոր տնօրեն է նշանակվել իրավաբան Արթուր Պողոսյանը։ [url=https://lurer.com/?p=318019&l=am&fbclid=IwAR1T-vCJaIPsGK_xxbm7AFXloYhUxOxN8zaYUtp76F68LVEaYMKfieJmCBY]ԼՈՒՐԵՐ․com[/url]-ի տեղեկություններով վերջինս եղել է Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ և պաշտոնից ազատվել է կաշառք վերցնելու համար․ «Փող է վերցրել, վերևների հետ չի կիսվել։ Հավանաբար, Աղվան Հովսեփյանն էլ իր հետ փողը չկիսվելու պատճառով հանել է գործից»,- ասաց ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրը։
Մեր տեղեկություններով, ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ նորանշանակ տնօրեն Արթուր Պողոսյանը արդեն իսկ աշխատանքի է տեղավորել իր հարազատներին։ Նա ընկերության կադրերի պետ է նշանակել կնոջը՝ Մերի Անդրեասյանին, իսկ քրոջ որդուն՝ տնօրենի օգնական։
Ալեքսան Զաքարյանն էլ աշխատանքի է վերադարձրել իր համակուրսեցուն, մինչ հեղափոխությունը տնօրենի տեղակալ աշխատած Վլադմիր Վարդանյանին, որին աշխատանքից ազատել էր հեղափոխությունից հետո, տնօրեն նշանակված Արամ Ղլեչյանը։
Նշենք, որ Զաքարյանները աշխատանքից ազատել են նաև 450 աշխատակիցից 27-ին։ Վերջիններս մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց աշխատանքից ազատելու պատճառը բողոքի ակցիային ակտիվ մասնակցելն է եղել։
Մանրամասներն՝ [url=https://lurer.com/?p=318019&l=am&fbclid=IwAR1T-vCJaIPsGK_xxbm7AFXloYhUxOxN8zaYUtp76F68LVEaYMKfieJmCBY]այստեղ[/url]