«Ալ-Քաիդա»-ն սպառնացել է սպանել ամերիկացի հայտնի գործարարներին
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է սպանել ամերիկացի հայտնի գործարարներին, եթե նրանք չդադարեն ներդրումներ անել ԱՄՆ տնտեսության մեջ: Այս մասին գրված է իսլամիստների ամսագրի նոր համարում:
Նրանք իրենց համախոհներին կոչ են անում հարձակումներ գործել հայտնի գործարարների վրա: Իսլամիստների ցանկում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, միլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, խաղատների սեփականատեր Շելդոն Ադելսոնը եւ այլն:
Ահաբեկիչների խոսքով՝ նրանց անունները կհանվեն զոհերի ցուցակից, եթե գումարները հանեն ամերիկյան բանկերից եւ ուղղեն «երկրից դուրս»: