«Ալ-Քաիդա»-ն սպառնում է գլխատել ամերիկացի գերուն, եթե Վաշինգտոնը չկատարի իր պահանջը
                        «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները սպառնացել են դատաստան տեսնել 33-ամյա Լյուք Սոմերսին, ով 2013 թավականի սեպտեմբերին առևանգվել էր Եմենի մայրաքաղաք Սանայում:
Նախօրեին համացանցում տեղադրվել է Սոմերսի մասնակցությամբ տեսագրությունը, որում նա հիշեցնում է, որ 1 տարուց ավելի գերի է պահվում ահաբեկիչների մոտ: 
«Ես կընդունեմ ցանկացած օգնություն, որի շնորհիվ կկարողանամ դուրս գալ այս իրավիճակից: Վստահ եմ, որ իմ կյանը վտանգված է: Ես հիմա նստած եմ այստեղ և խնդրում եմ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել, ապա թող արվի: Շնորհակալություն»,-ասում է Սոմերսը:
Ահաբեկիչների խոսքով՝ ամերիկացի գերուն լավ բան չի սպասվում, եթե ԱՄՆ-ն առաջիկա 3 օրերին չկատարի նրանց պահանջը: Միևնույն ժամանակ նրանք չեն նշում, թե ինչ պահանջ ունեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

