ԻՊ զինյալները 2 պատանդի համար փրկագին են պահանջում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ պատանդ են պահում մի նորվեգացու եւ չինացու եւ նրանց ազատելու դիմաց փրկագին են պահանջում:
Պատանդների լուսանկարները հրապարակվել են իսլամիստների քարոզչական ամսագրում: Նորվեգիայի վարչապետը հաստատել է, որ ջիհադականները պատանդ են պահում նորվեգացուն, որն առեւանգվել էր հունվարին: Հայտնի է, որ իսլամիստները նրա համար խոշոր չափի գումար են պահանջում, որը Նորվեգիան չի պատրաստվում վճարել եւ այդ կերպ ենթարկվել ահաբեկիչների ճնշմանը:
Իսկ Չինաստանի իշխանությունները կատարվածը դեռ չեն մեկնաբանել: