211652_close_icon

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի չի հարուցվի. ՀՔԾ-ն մերժել է ՔՈ կուսակցության դիմումը. Tert.am

views-count2387 դիտում article-date 17:46 14-05-2019
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/14/tsarukyan/2998469?fbclid=IwAR3h5EsdrruQrJT9bxwzlbE-2fFoRjPuvRNqNk0jGUUGqtFRP6PLQPZs1_E]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/14/tsarukyan/2998469?fbclid=IwAR3h5EsdrruQrJT9bxwzlbE-2fFoRjPuvRNqNk0jGUUGqtFRP6PLQPZs1_E]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր