ԱՄՆ Կոնգրեսը հետաձգել է Իրանի հետ ատոմի գործարքը չեղարկող բանաձևի քվեարկությունը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը որոշել է հետաձգել բանավեճերը և բանաձևի քվեարկությունը, որը մերժում է Իրանի հետ միջուկային գործարքը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին:
Ներկա պահին նրանց չի հաջողվում հավաքել անհրաժեշտ ձայները, որպեսզի հաղթահարվի վետոն, որը նախագահ Բարաք Օբաման կարող է դնել բանաձևի վրա: Դրա հետ կապված՝ հանրապետականները որոշել են ևս 3 փաստաթուղթ պատրաստել՝ ուղղված իրանական ատոմի գործարքը խզելու դեմ: