ԱՄՆ-ում հետաձգել են ռուսական պատժամիջոցների հարցով քվեարկությունը
ԱՄՆ-ի Սենատի՝ միջազգային գործերով հանձնաժողովը հետաձգել է Ռուսաստանի դեմ անորոշ ժամանակով պատժամիջոցներ սահմանելու հարցով քվեարկությունը, հաղորդում է Deutche Welle-ը՝ հղում անելով հանձնաժողովի ղեկավար բոբ Քորքերին։
Գործակալությունը նշում է, որ խորհրդարանականները որոշել են սպասել ԱՄՆ-ի գործերին Կրեմլի միջամտության հարցով հետաքննության արդյունքներին։
«Մենք մանրակրկիտ լսումներ ու հետաքննություն ենք անցկացնում։ Մի՞թե խելամիտ չէ փաստերին սպասելը, իսկ հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»,-ասել է նա։
Նշենք, որ նախօրեին Reuters գործակալությունը հայտնեց, որ Եվրամիությունը ծրագրում է երկարաձգել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք ավարտվում են հուլիսի վերջին։