Ով դեմ է Իրանի հետ ատոմի հարցով համաձայնագրին, թող այլընտրանք առաջարկի. ԱՄՆ պետաքարտուղար
Նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս Իրանի միջուկային հարցով կնքված գործարքին, թող այլընտրանք առաջարկեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կան մարդիկ, ովքեր, ցավոք, ավտոմատ կերպով քաղաքական մակարդակով որոշեցին, որ պետք է դեմ հանդես գան այդ գործարքին՝ նույնիսկ չկարդալով այն և չիմանալով համաձայնագրի պայմանները: Նրանք գտնում են, որ մենք չպետք է գործ ունենայինք Իրանի հետ, այդ դեպքում թող այլընտրանք առաջարկեն»,-ասել է Քորրին՝ ակնարկելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, ով հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված գործարքը պատմական մեծ սխալ է:
Քերրին նշել է, որ կա կարևորը՝ ստորագրված փաստաթուղթը, սակայն ավելի կարևոր է Իրանի կողմից նրա կատարումը: