Կառավարությունը որոշել է 950 հազար դրամ ծախսել վարագույր գնելու համար․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի՝ նախօրեի համարում տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալուց հետո 24 մլն դրամ էր նախատեսվել կահույք գնելու համար:
Եվ ահա, «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դաձավ, որ կառավարությունը այս անգամ էլ որոշել է ՀՀ պետական բյուջեից 950 հազար դրամ կամ ավելի քան 2300 դոլար է ծախսել վարագույր գնելու համար: Վարագույրները ձեռք են բերվել անհատ ձեռներեցից, ընդ որում՝ այդ գումարով գնվել է ընդամենը 3 հատ վարագույր, երկուսը՝ 375 հազար, մեկը՝ 200 հազար դրամ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


